Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որ այդ էջը փակվի. Քոչարյան

Հոկտեմբեր 27,2025 12:50

– Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որ այդ էջը փակվի: Էջը փակվել, չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո: Մեկ օր առաջ դա պետք է բացահայտված լինի,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նկատեց, որ այդ գործով անցնող վկաներից շատերը մահացել են, բայց կան առանցքային վկաներ, որոնք եւ՛ կան, ե՛ւ չկան. «Նրանց ներկայությունը հնարավորություն է տալիս, որ նախաքննական մարմնի 1999-ին ձեռք բերված ապացույցները նորից գտնեն իրենց ճանապարհը, որը կտանի մեզ լիարժեք բացահայտման: Խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի կողմից քննչական խմբի աշխատանքներին ու այն հատորներին, որոնց մեջ կարելի է տեսնել շատ բան»:

Քոչարյանի խոսքով՝ ամեն օր պետք է աշխատանք սկսենք այս չլուծված հարցերի բացահայտումով. «Հոկտեմբերի 27-ի ուղղությամբ հսկայական անելիք ունենք, այդ անելիքի հետ կապված հիմնական հսկող գործառույթներ ունի դատախազությունը: Գլխավոր դատախազ ընտրվելով՝ բոլորիս խոստացել է, որ բացահայտումը պետք է լինի բոլորիս պատվի հարցը: Ես միայն Ալիկ Հարությունյանի անունն եմ տվել, բայց էլի կան վկաներ, որոնք 1999-ի քննչական խմբի կողմից ձեռք բերված ցուցմունքների հիման վրա տալիս էին հստակ պատկերացում, թե ոնց աղավաղվեց դա, դա ուրիշ խնդիր է:

Դատաքննության փուլն էլ գնաց աղավաղման ճանապարհով: Նաեւ փախուստի մեջ է գտնվում այն դատավորը, որը դրա հնարավորությունը տվեց՝ հիմնական վկաներին չլսելով: Դատավոր Ուզունյանն է, որը լքել է Հայաստանը»:

Քոչարյանն ասաց, որ Ուզունյանը քննչական մարմիններին շատ բան ունի պատմելու. «Ինչքան տարիները հեռանում են, այնքան բացահայտման հնարավորությունը փոքրանում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    դե չեն ֆայմում քեզ առաջարկեն հետաքննես, հետո էլ 44-օրյա պատերազմի քննության նման վերջում հաշվետնվությունը տակով կանես կգնա, գոհ ու երջանիկ գլուխ կգովաս

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031