Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը և Բովկունը քննարկել են նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 27,2025 12:44

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հայաստանի և Ղազախստանի հետ ծրագրերի բաժնի ղեկավար Տատյանա Բովկունին։

Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և IRZ հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով հիմնադրամի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ մարմնի լիազորությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև զինված ուժերում, բռնի տեղահանված անձանց իրավունքների, հավաքների ազատության և այլ հիմնարար իրավունքների ոլորտները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների վտանգավոր աճը։

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում գտնվող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին և այլն։

Հատուկ քննարկման առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի և մարդու իրավունքների բովանդակության առնչությամբ տարածված ձևախեղված ընկալումները, որոնք հաճախ չեն համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին:

Տատյանա Բովկունը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու և առավել խորացնելու համագործակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031