Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով. Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Հոկտեմբեր 27,2025 10:10

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար  Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։

Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։

Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։

Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում:

Անելու ենք՝ Մեր ձևով։

27.10.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031