«Մեր ձեռքբերած փխրուն ժողովրդավարությանը տարատեսակ հարվածներ են հասցվում։ Ժողովրդավարության բաստիոնի պահապանները երկար ժամանակ է` իջել են բաստիոնից և զբաղվում են այդ բաստիոնը քանդելու աշխատանքներով»,- Իրավունքի և ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Իրական ժողովրդավարություն» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Միտք» կրթական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Լևոն Չուկակլյանը:
Ըստ նրա՝ իրենց էլ են պիտակավորելու՝ որպես այլախոհներ, որոնք կեղծ օրակարգերի, կեղծ ժողովրդավարության գաղափարները չեն կիսում և համաձայն չեն իշխող ռեժիմի տեսակետի հետ։
Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում գնալով քաղբանտարկյալների թիվը մեծանում է։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ