Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունից ստացած հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քննչական կոմիտեից հայտնել են լրատվամիջոցներին:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է.
«Հարգելի/սիրելի գործընկերներ,
Կարդացեք նաև
Ինչպես արդեն մեկնաբանել եմ՝ համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե ԱՆՁ-ի նկատմամբ:
Անձի վերաբերյալ Քրեական օրենսգրքում կա «հանրային քրեական հետապնդում» ձեւակերպումը:
Ֆեյսբուքյան հարթակում տարածվում է՝ շատ մեղմ ասած՝ անգրագիտություն:
Խնդրում եմ, պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության»: