Սվետլանա Հարությունյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին վերադարձել է Արցախ:
Վերադարձից ընդամենը օրեր անց սկսվեց Արցախի շրջափակումը։ Երիտասարդ ռևմատոլոգն իր վկայության մեջ նկարագրում է այն ցավալի ու սարսափեցնող տեսարանները, որոնց ականատես է եղել պատերազմող և բռնատեղահանվող Արցախում։
Նա պատմում է իր ավագ գործընկերների անձնվեր աշխատանքի, պայքարի, երբեմն՝ մարդկային սահմաններից դուրս կատարած սխրանքների մասին։
Կարդացեք նաև
Արցախի հեռուստատեսություն