Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Հոկտեմբեր 17,2025 19:25

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ:

Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։

Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս իրականացվող հետապնդումները։

Ա․ Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի։  Համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Ա․ Կոչուբաևը ենթարկվել է կամայական կալանավորման (arbitrary detention)։

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում`

Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031