Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել

Հոկտեմբեր 17,2025 17:01

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ:

Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր:
Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ  սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031