Այսօր Ազգային ժողովում գործընկերոջս Արուսյակ Մանավազյանի հետ քննարկել ենք Կառավարության կողմից հաստատված Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կենդանասերների հետ նախքան Ազգային ժողովում առաջին ընթերցում անցնելը։ Քննարկման նպատակը մասնակիցների առաջարկներին և դիտարկումներին ծանոթանալն էր։
Հնչեցին կարծիքներ և մտահոգություններ ոլորտի առավել լայն խնդիրների մասին, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք։ Հնչած առաջարկները կքննարկենք գործընկերների հետ նախագծում ներառելու նպատակով։
Հույս եմ հայտնել, որ օրենքների նախագծերի հաստատումից հետո, թափառող կենդանիների կացարանների աշխատանքների և հարակից ծառայությունների տրամադրման գործընթացում ակտիվ ներգրավվածություն կունենան ոլորտով հետաքրքրված, համապատասխան որակավորում և գիտելիքներ, կենդանիների հանդեպ սրտացավ ու հոգատար վերաբերմունք ունեցող կազմակերպությունները»։
Մերի Գալստյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր