Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտոնյան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի կոնֆերանսում. Սիրանուշ Սահակյան. Sputnik Արմենիա

Հոկտեմբեր 17,2025 12:25

Sputnik Արմենիա. Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը հայ գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) միջոցառմանը, փոխարենը ակտիվ են եղել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվում է «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսը` նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Վարշավայի կոնֆերանսին մասնակցում է նաև Սիրանուշ Սահակյանը և իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, ինչպես նաև Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Կոնֆերանսին մասնակցելու համար ԱԺ նախագահի կարգադրությամբ հոկտեմբերի 5-8-ը Վարշավա էին մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը։

«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի շրջանակում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կողմից հայ գերիների չլուծված խնդրի բարձրաձայնում, ըստ էության, տեղի չունեցավ։ Հասարակական դաշտը շատ ակտիվ էր և խնդիրը ներկայացրեց բազմաթիվ դիտանկյուններից։ Միջոցառմանը ներկա էին նաև ադրբեջանական գոնգոները (հասարակական կազմակերպություններ), որոնք ներդրված են և կառավարվում են պետության կողմից։ Նրանք անընդմեջ արհեստական կերպով քննարկման առարկա էին դարձնում այն, որ Բաքվում պահվող հայերը իբր դասական հանցագործներ են, նրանց մասով գործում է ներպետական օրենսդրությունը, և միջազգային ցանկացած ներգրավվածություն միջամտություն է դատական իշխանությանը»,–նշեց Սահակյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները միջոցառման ժամանակ փորձել են երկրի դատական համակարգը անկախ որակել հայ գերիներին առնչվող գործերով։ Ըստ Սահակյանի` դա արվել է այն պարագայում, երբ սակավաթիվ ադրբեջանական հասարակական կազմակերպություններ թվեր են ներկայացրել, որ երկրում գտնվող քաղբանտարկյալների քանակը մոտենում է 400-ին, ինչը անհերքելի ապացույց է, որ դատական համակարգը ոչ թե արդարադատություն տրամադրող օղակ է, այլ պետական ռեպրեսիայի մեխանիզմ։

«Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը առանձնահատուկ հայ գերիների խնդիրը չներկայացրեց այն պարագայում, երբ կային Ուկրաինայի պատվիրակներ, և ԵԱՀԿ–ն, ըստ էության, բացառիկության ձևով գործարկել էր մոսկովյան մեխանիզմը, ինչը ուկրաինացի գերիներին հավելյալ պաշտպանություն է տրամադրում։ Հետաքրքրական է, որ նման մեխանիզմ չի գործարկվում հայ գերիների առնչությամբ այն պարագայում, երբ նույն ԵԱՀԿ–ի համատեքստում փակվում է Մինսկի խումբը, որի առաջնային մանդատը թեև հակամարտության լուծումն էր, բայց այն պատասխանատու էր նաև հակամարտության հետևանքով ծագած մարդու իրավունքների խնդիրների համար, ինչպիսին վերադարձի իրավունքն էր և փախստականների իրավական պաշտպանվածությունը»,–ասաց Սահակյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031