Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կավելանան. Նոր նախագիծ

Հոկտեմբեր 16,2025 12:08

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մի քանի նախագիծ կար: Դրանցից մեկը ՀՀ ընտանեկան օրենսգրքում Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին եւ հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթն էր:

Տաթեւիկ Ստեփանյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշեց, որ Խնամակալութան եւ հոգաբարձության հանձնաժողովների նկատմամբ բոլոր այն փոփոխությունները, որ պետք է կիրառեին ամբողջական փաթեթով, երկու տարի անց պիլոտային կարգով գործի են դրել Արարատի մարզում, այժմ պետությունը վերահաստատում է իր հսկողական գործառույթը՝ բոլոր երեխաների պաշտպանության համակարգի նկատմամբ: Նրա ձեւակերպմամբ, լիազորությունը պատվիրակման սկզբունքով հանձնարարվելու է համայնքներին, եւ պետությունը որպես երեխաների պաշտպանության համակարգի տեր՝ հանձն է առնելու մասնագիտական վերահսկողությունը: Նշենք, որ նախագծի վերաբերյալ հատուկ առաջարկություններ չեղան, եւ այն ընդունվեց միաձայն:

Ռուստամ Բաքոյան

Հաջորդը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի հեղինակը հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն է: Նա ներկայացրեց, որ այս նախագծով ավելանում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Ի թիվս այլնի՝ նախագծով հստակեցվում են նաեւ ՄԻՊ-ին փոխարինող դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները:

Մանրամասն տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031