Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը:
Հայտարարությանը միացել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
Նրանք մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ։
«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
«ՀՀ իշխանությանը կոչ ենք անում ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգել հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։ Այս դժվարին պահին մենք միասնաբար կանգնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, մեր հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին` թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,– մասնավորապես ասված է հայտարարությունում։