Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանն առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրածի հետ

Հոկտեմբեր 16,2025 08:00

Օրերս ստորագրվեց Գազայի շուրջ խաղաղության համաձայնագիր։ Միջոցառմանը ներթափանցեց ուրիշների տոնակատարություններին մասնակցելու մեծ սիրահար Փաշինյանը՝ իհարկե՝ հայկական բյուջեի հաշվին։

Իրականում, տեսականորեն այս այցը կարող էր օգտակար լինել Հայաստանի համար։ Վարչապետը հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչ տեսք ունի իսկական խաղաղության գագաթնաժողովը, ոչ թե բեմադրվածը։ Եվ հասկանալու, որ նման գագաթնաժողովների արդյունքները կարող են լինել փոխզիջումային, ոչ թե միակողմանի զիջումներ՝ ինչպես այն, ինչին գնաց Հայաստանը ։

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը առաջարկում է՝ «փոխադարձություն» և «խաղաղություն» բառերի իմաստը հասկանալու համար դիտարկել Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այնտեղ նշված է՝ Իսրայելը ազատում է Գազայի սեկտորի 47%-ը, ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է ողջ մնացած պատանդներին և զոհվածների մարմինները, Իսրայելը ազատում է 2000 պաղեստինցի բանտարկյալ, Գազայի բնակչությանը տրվում է վերադարձի իրավունք, իսկ մինչ այդ՝ տարածքը ժամանակավորապես կառավարելու է միջազգային կոմիտեն՝ մինչև կատարվում են Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված բարեփոխումները։ Եվ դեռ մի շարք կետեր, որոնք մանրամասն կարգավորում են տարածաշրջանի կայունացման գործընթացը։

Այս փաստաթուղթը պրոֆեսիոնալ դիվանագիտության արդյունք է։ «Ովքե՞ր են այդ բանակցողները։ Գուցե խնդրենք պաղեստինցիներին կամ իսրայելցիներին՝ ժամանակավորապես մեկը մեզ տրամադրեն», – ասում է քաղաքագետը։ Դժվար է չհամաձայնել։

Խաչիկյանը առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրած թղթի հետ․

«Ինչպե՞ս են իրենց զգում հիմա հայերը՝ Բաքվի բանտերում, լքված ու դավաճանված իրենց կառավարության կողմից։ Նրանց ազատել փորձող կա՞։ Ինչպե՞ս են իրենց զգում 120,000 փախստականները Արցախից – արդյոք նրանց տրվե՞լ է հայրենիք վերադառնալու իրավունք, ինչպես պաղեստինցիներին։ ԱՄՆ-ը հայտարարե՞լ է, որ երաշխավորում է խաղաղություն հայերի համար, ինչպես արեց պաղեստինցիների ու իսրայելցիների դեպքում։ Կլինե՞ն միջազգային խաղաղապահ ուժեր հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես Գազայում:

Ով ուզում է հասկանալ «փոխադարձություն» բառի իմաստը – ահա թե ինչպես է դա արվում։ Ոչ թե միակողմանի զիջումներ ու նվաստացումներ, այլ փոխզիջումներ՝ ես քեզ, դու ինձ», – ամփոփում է նա։

Ցավոք, Փաշինյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողով գնաց ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետների փորձը ուսումնասիրելու համար։ Նրա նպատակը ուրիշ էր – մոտենալ Թրամփին, որ հետո Հայաստանում իշխանամետ մեդիան աղմկի նրանց «հատուկ» հարաբերությունների մասին։

Եվ հասավ իր նպատակին՝ մոտեցավ, բռնեց Թրամփի ձեռքը, երկար ու համառորեն սեղմեց։ Մինչ միջոցառման ավարտը նորից բռնեց նրան՝ այս անգամ որոշելով ներկայանալ․ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Շնորհակալ եմ Ձեզ, Աստված օրհնի Ձեզ»։ Հավանաբար այդ պահին աշխարհի բոլոր հայերը, անկախ նրանից՝ քվեարկել էին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, թե ոչ, ամոթից գետինը մտան։ Ինչպես մեկնաբանեց մեկը՝ Շարմ էլ Շեյխում Փաշինյանի վարքագիծը «աննկարագրելի, բյուրեղյա, տիեզերական ինքնանվաստացման ակտ էր»։

Ոչ էլ հասկացվում է, ինչու էր Փաշինյանը այդքան փայլում՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին – թերևս նոր լուսանկարների ուրախությունից։ Թրամփը, եթե հիշատակել է Հայաստանի անունը (որը չի հիշում), ապա միայն նվաստացուցիչ տոնով․ Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի հակամարտությունը նա անվանել է «փոքրիկ պատերազմ», իսկ Փաշինյանին՝ «այն մյուս տղան» և «Ալիևի հայրենակից»։ Ալիևին նա գովել է որպես ուժեղ առաջնորդ և հավելել․ «Լավ է նրա հետ չառնչվել»։ Փաստացի, նա գովել է Ադրբեջանի նախագահին՝ հայերի նկատմամբ հաղթանակի, ավտորիտարիզմի, և Ղարաբաղի հարցը ուժով ու էթնիկ զտմամբ լուծելու համար։

Փաստացի, Փաշինյանը նրան շնորհակալություն է հայտնել միայն սոցցանցերի համար կոնտենտ ապահովելու համար։

Զվարճալի մանրամասնություն, սկզբում Փաշինյանը լուսանկարները ստորագրել էր՝ «Կարճ զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Բայց հետո, հասկանալով, որ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ» նույնիսկ «կարճ զրույց» չէ, նա խմբագրեց իր գրառումը։ Բայց հենց այդ մղումը՝ պարծենալ զրույցով, որը չի եղել, ինչպես պատանի աղջիկը՝ երևակայական սիրավեպով աստղի հետ, շատ բան է ասում մեր վարչապետի մասին։ Նա պարզապես խղճալի տեսք չունի։ Իսկապես խղճալի է։

Պետք է գիտակցել, մեր երկրի ղեկին կանգնած է մարդ, որը պատրաստ է հանձնել Սյունիքի արտատարածքային միջանցքը՝ Թրամփի հետ լուսանկարի համար, որը նրան ճանաչել չի ուզում։ Եվ պատրաստ է ոչ միայն ինքն իրեն նվաստացնել, այլ նաև ամոթով պատել ամբողջ Հայաստանը՝ Թրամփի հետ երկրորդ լուսանկարի համար։ Իսկ ի՞նչին է ինքը պատրաստ երրորդ լուսանկարի համար։

Եկեք այլևս թույլ չտանք, որ նա ստեղծի իր համար ֆեյսբուքյան կոնտենտ՝ Հայաստանի հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031