Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ #2 «Արցախը Հայաստան է եւ վերջ»

Հոկտեմբեր 15,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Թերեւս ամենացավալի ու հայ ազգի համար ճակատագրական ստերից մեկը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս միտքը 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում, զանգվածային հանրահավաքի ժամանակ։ Այս հայտարարությունը հնչեց ոչ թե որպես անհատական կարծիք, այլ որպես պաշտոնական ղեկավարի քաղաքական ուղերձ։

Սկզբում այս միտքը ներկայացվեց որպես ուժեղ քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ արտաքին, թե՛ ներքին շրջանակներին։ Սակայն ժամանակն ու գործողությունները ցույց տվեցին, որ այս արտահայտությունը ոչ միայն անհիմն խոստում էր, այլ կեղծ, վտանգավոր մանիպուլյացիա։ 2020թ.-ի պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը արմատապես փոխվեց՝ սկսեց խոսել Արցախի կարգավիճակի անկարեւորությունից, տարածքային ամբողջականության սկզբունքից, եւ վերջ ի վերջո այս ամենը հանգեցրեց նրան, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարություն անողը Արցախը համարեց Ադրբեջանի մաս։ 2023թ.-ին ՀՀ իշխանությունները պաշտոնապես ընդունեցին Արցախի պատկանելությունը Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի փակման, արցախահայության արտագաղթի եւ պետական լուծարման պայմաններում։ Այլ կերպ ասած, «Արցախը Հայաստան է» վերածվեց ոչ թե ուղերձի, այլ ամենածանր խաբեության։

  •  2020թ. պատերազմից հետո Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Մենք պետք է իջեցնենք Արցախի կարգավիճակի նշաձողը»։
  • 2023թ. Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներում ընդունեցին Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, առանց որեւէ երաշխիք պահանջելու արցախահայության իրավունքների վերաբերյալ։
  • ՀՀ իշխանությունները բաց թողեցին արցախցիների անվտանգ վերադարձի  իրավական օրակարգը։

Պետական մակարդակով բարձրագոչ հայտարարությունից անցում կատարվեց լրիվ հակառակ դիրքորոշման, որի արդյունքում Արցախը մեծ կարմիր ժապավենով հանձնվեց թշնամուն։ Արցախը Հայաստան համարողի համար, «շատ կարճ» ժամանակահատվածում Շուշին դարձավ դժբախտ ու դժգույն։

Եվ ի վերջո, մարդ, ով 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների ժամանակ բարձրախոսով հայտարարում էր «Եկել է ղարաբաղցի տականքներից ազատվելու ժամանակը», չէր կարող տասը տարի հետո Արցախի ու արցախցու իրավունքների համար կռիվ տալ։ Այս ամենը քաղաքական թատերականություն էր։ Սա շարքային դավաճանի գործողությունների հերթականությունն էր։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031