Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ահա և ավարտվեցին Էրեբունի-Երևան 2807 տոնակատարությունները։ Որևէ մեկը լսե՞ց օրվա գլխավոր` «Իմ հիասքանչ Երևան» երգը, որի համար մեր քաղաքացիները վճարել են 20 մլն դրամ, և 15 սիրված երգեր նոր գործիքավորմամբ, որոնց համար էլ վճարել ենք 50 մլն դրամ։
Ի դեպ, այդ երգերը պետք է հնչեին դեռ 2024-ի տոնակատարություններին, բայց տեխնիկական պատճառներով չհնչեցին և իշխանական ներկայացուցիչները խոստացան, որ դրանք կլսենք 2025-ին։