Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրությունն էլ լինելու է փաշինյանական կեղծ և իրակա՛ն խաղաղության միջև` ընդդիմության թելադրած օրակարգով. «Հայաքվե»

Հոկտեմբեր 13,2025 10:05

«Հայաքվե». Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ ընտրազանգվածը միգուցե քվեարկի նրա օգտին` համարելով, որ նա իրենց գյուղում ասֆալտ է արել, մանկապարտեզը կամ դպրոցն է վերանորոգել, խաղահրապարակ է կառուցել:

Բայց երբ հարցը հասնում է Սահմանադրությունը փոխելուն, նույնիսկ նրանք են կտրականապես դեմ արտահայտվում` ասելով` ոչ մի դեպքում, ինչո՞ւ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից: Հետևաբար` այն տապալվելու է ի սկզբանե, ալիևյան սահմանադրության հանրաքվեում Փաշինյանը որևէ շանս չունի, հետևաբար` նա ինքը կփորձի դրանից ամեն գնով խուսափել:

‼️Առաջիկա ընտրությունն էլ լինելու է փաշինյանական կեղծ և իրակա´ն խաղաղության միջև` ընդդիմության թելադրած օրակարգով: Փաշինյանը հասկանում է, որ ժողովրդին ուղղված իր շանտաժն այլևս չի´ աշխատելու, և նա չի վերարտադրվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031