Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ գիշեր, ըստ նախնական հաշվարկների, 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը․ Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 12,2025 00:02

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ գիշեր ըստ նախնական հաշվարկների 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը, որը գնահատվում է շուրջ 19-40 մլրդ դոլար` կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով: Սա անգամներ ավելին է, քան, օրինակ, անկումը, որը տեղի էր ունեցել կովիդի ժամանակ կամ FTX-ի սնանկացման ժամանակ:

Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ….. ինքնասպան են եղել:

Հայաստանում հայտնի են նման տարբեր սխեմաներ, երբ հազարավոր մարդկանցից, ովքեր իրենց խնայողությունները ցանկանում են ներդնել որևէ տեղ, ներգրավում են ահռելի գումարներ` առանց բուրգի վերևում գտնվող մարդկանց մասին ինֆորմացիա ունենալու, առանց գրավոր ձևակերպումների ու դետալների: Ուզում եմ հասկանալ, իրավասու մարմինները` ֆինանսական և ոչ միայն, տեղյա՞կ են այս ամենի մասին, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031