Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանը պատասխանատվությամբ վերաբերվեր, 2020 թ․ պատերազմը չէր լինի․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 11,2025 17:30

«Ես շատ պարզ եւ պատասխանատու հայտարարություն եմ անում. եթե 2019թ. երբ մենք խոսում էինք այս պրոյեկտի մասին, խոսում էինք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի սեղանին պետք է դրվեն բազմաթիվ առաջարկներ, մի մեծ փաթեթ՝ ավտոմոբիլային ուղի, մալուխային ուղի, քիմիական գործարաններ, պղնձաձուլարան եւ այլն: Դա փաթեթ էր, մենք Վարոս Սիմոնյանի եւ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք մեր տնտեսության մեջ տարբեր նախաձեռնությունների փաթեթը՝ հայ-չինական միջկառավարական հարաբերությունների համատեքստում: Բայց Փաշինյանը դա  մերժել էր»,- Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ես հիմա ասում եմ՝ պատասխանատու հայտարարություն անելով. եթե այն ժամանակ Փաշինյանն ընդուներ սա, պատասխանատվությամբ վերաբերվեր այս ամենին, սա իրագործվեր կամ գոնե իրագործման հիմքերը դրվեին, մենք 2020 թ. պատերազմը չէինք ունենա: Այս նախագծերի իրականացման դեպքում մենք աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների կհրավիրեինք տարածաշրջան, ներդրողները կսկսեին պաշտպանել իրենց ներդրումները, նաեւ իրենց աշխարհաքաղաքական շահերը, բայց Փաշինյանը գնաց այլ կենտրոնների սպասարկման տարբերակով: Ըստ էության, տաբու էր դրված նրա գլխին, եւ ինքը հլու-հնազանդ ենթարկվեց այդ տաբուին ու վիժեցրեց բոլոր այս հնարավորությունները»,-ընդգծեց Զուրաբյանը:

Քննարկումն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031