Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորաղբյուրի բնակիչն ապօրինի ջրառի համար տուգանվել է 1 միլիոն դրամով

Սեպտեմբեր 18,2025 12:49

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։

Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց  ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Քաղաքացի Ա.Գ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր.:

Իրավախախտին ներկայացվել է նաև ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 57.600 դր. չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930