Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը խախտում չտեսավ Փաշինյանի գրառումը կիսած տնօրենի պահվածքում, մյուսներին սպառնաց ընդհուպ ազատել աշխատանքից

Օգոստոս 27,2025 16:48

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի մասին, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մասին գրառումով, բայց տնօրենը որեւէ նկատողություն չի ստացել, քաղաքապետարանն էլ որեւէ խախտում նրա գործողություններում չէր տեսել:

«Մենք խոսում ենք Հանրակրթության օրենքի կարգավորման մասին, որտեղ հստակ ամրագրված է, եւ Կրթության մասին օրենքից բխող են նաեւ փոփոխությունները, որտեղ ուսումնական հաստատություններում քաղաքական եւ կրոնական գործունեությունն արգելված է: Մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները՝ նաեւ տնօրենի քաղաքական զսպվածության պահանջով, ինչը մեզ համար շատ կարեւոր է:

Հաշվի առնելով, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ եւս մեկ անգամ հստակ հայտարարել՝ կրթության ոլորտի մարդիկ պետք է կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով: Եվ ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը՝ ստանալու է շատ խիստ հակազդեցություն՝ ընդհուպ մինչեւ այդ մարդկանց աշխատանքից ազատումը:

Ինչ վերաբերվում է նշված դեպքին, այս մասով մենք ստացել էինք նաեւ լրագրողական հարցումներ եւ համապատասխան պարզաբանման համար դիմել էինք Երեւանի քաղաքապետարանին: Ստացել ենք Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումն առ այն, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրությունը, օրենքի հետ հակասություն չեն հայտնաբերել, նաեւ տնօրենին նախազգուշացրել են: Նույնիսկ եթե որեւէ բան իրավական հարթության մեջ կարող է այսպես մեկնաբանվել կամ չմեկնաբանվել, դա պետք չի անել: Հորդորում եմ բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031