Վրաստանում կես ժամվա տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվականները` 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա:
Այնուհետեւ 3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում ժամը 18:39-ին: