Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ը վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 19,2025 19:03

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին

«Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը:

Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները: Այս դրական զարգացումները բացում են նոր հնարավորություններ միջազգային ներդրումների ներգրավման համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը:

Սպասում ենք մյուս գործակալությունների արձագանքներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031