Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն AZAL-ի ինքնաթիռի կործանումը միտումնավոր հարձակում չի համարում

Օգոստոս 15,2025 13:20

Ադրբեջանը 2024 թ. դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News-ի հետ զրույցում։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն պահանջում է մեղքի պաշտոնական ընդունում, մեղավորների պատժում և լիարժեք փոխհատուցում։

Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում 2024 թ. դեկտեմբերի 25-ին։ Աղետի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 67 անձանցից 38-ը։

Ալիևը հայտարարել է, որ Գրոզնի քաղաքի մոտակայքում ինքնաթիռը վնասվել է արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է վերահսկողության կորստի։ Հուլիսին նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստում է վթարի հետ կապված փաստաթղթեր՝ Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնելու համար։

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում մառախուղի պատճառով, ինչպես նաև «Գորգ» պլանի պատճառով, որը ներդրվել էր ուկրաինական հարվածների ֆոնին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վթարի պահին Չեչնիայում հետ էր մղվում անօդաչու թռչող սարքերի հարձակումը, և աշխատում էր ՀՕՊ համակարգը։

Վայրէջքի երկու փորձից հետո օդաչուն որոշել էր թռչել Ղազախստան։ Ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի օդանավակայանից ոչ հեռու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031