Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 2մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային

Օգոստոս 11,2025 14:03

Կիրակի, օգոստոսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո,  որի ընթացքում երկու առաջնորդները դատապարտել են այն, ինչը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը որակել է որպես Ռուսաստանի «դիտավորյալ ավիահարվածներ»՝ Ուկրաինայում գտնվող ադրբեջանական պետական SOCAR ընկերության կողմից շահագործվող նավթամբարի վրա, այսօր Ադրբեջանի նախագահը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, համապատասխան հանձնարարական է ստորագրել, որով Ադրբեջանը Ուկրաինային կհատկացնի եւս 2 մլն դոլարի հումանիտար օգնություն:

Հիշեցնենք, որ երեկ Զելենսկին նաև շնորհավորել էր Ալիևին եւ Ադրբեջանի ժողովրդին՝ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ, որոնք, նրա խոսքով, ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031