Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը «Աութսորս» ՍՊ ընկերության հետ, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։
Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։
Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։
Կարդացեք նաև
Եթե հանրությունը զարմանում էր Ջենիֆեր Լոպեսի սննդի համար նախատեսված 37 հազար դոլարի կապակցությամբ, ապա նշենք, որ 3-օրյա միջոցառման սննդի համար Կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։