Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թ.-ից ի վեր Սամվել Կարապետյանի միջոցներից ավելի քան 1,1 մլրդ դրամ է հատկացվել ՀԷՑ-ի բաժանորդների վնասված սարքավորումների վերանորոգման կամ փոխհատուցման համար

Օգոստոս 06,2025 16:04

«Մեր ձևով». 2016 թվականից ի վեր Սամվել Կարապետյանի միջոցներից հատկացվել է ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամ՝ «ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդների վնասված սարքավորումների վերանորոգման, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում՝ սարքավորումների շուկայական արժեքի ամբողջական փոխհատուցման համար։

Ընդհանուր առմամբ, 2017 թվականից ի վեր «ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդների վնասված սարքավորումների վերանորոգման համար ստացվել, ուսումնասիրվել և բավարարվել է տարեկան ավելի քան 2000 բաժանորդի դիմում, վերանորոգվել է տարեկան շուրջ 4500 միավոր սարքավորում։ Ընդհանուր առմամբ, 2017-2024 թվականների ընթացքում բավարարվել է ավելի քան 16000 բաժանորդի դիմում, վերականգնվել է շուրջ 35000 սարքավորում, որի համար սեփականատիրոջ միջոցներից վճարվել է ավելի քան 800 մլն ՀՀ դրամ։

Բացի այդ, 2016-ից ի վեր սեփականատիրոջ միջոցներից ՀԷՑ ՓԲԸ շուրջ 7500 բաժանորդների վճարվել է ընդհանուր առմամբ 372 մլն ՀՀ դրամի փոխատուցում՝ ՀԷՑ ՓԲԸ բաժանորդների վնասված համապատասխան սարքավորման ամբողջական շուկայական արժեքի չափով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031