Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Լիդիա Կասպարյանի ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը

Ապրիլ 29,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ  հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝  «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա էր նաև Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսը։

Դեսպանն իր խոսքում կարևորեց Հայաստանին նվիրված յուրօրինակ մշակութային միջոցառման անցկացումը Փարիզում։ Նա բարձր գնահատեց Լիդիա Կասպարյանի ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը, որը վերջին տարիներին համալրվել է Հայաստանին, հայկական բնաշխարհին և պատմամշակութային ժառանգությանը նվիրված հարուստ լուսանկարչական անդրադարձերով։

Հայաստանը ներկայացնող մի քանի տասնյակ լուսանկարների այս տպավորիչ շարքն արտացոլում է Լիդիա Կասպարյանի յուրօրինակ ստեղծագործական ուղին, որը կրում է նաև արվեստագետի հոր՝ անվանի ֆրանսահայ լուսանկարիչ, «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին արժանացած Ռոժե Կասպարյանի անմիջական դրոշմը, ում հետ Լիդիա Կասպարյանն իրականացրել է իր հայաստանյան մի քանի այցերը։

Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես եկավ ֆրանսահայ «Երևան» համույթը՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր։

Լուսանկարների ցուցադրությունը կշարունակվի շուրջ մեկ ամիս՝ մինչև մայիսի 20-ը։ Ցուցադրության կապակցությամբ մայիսի 7-ին քաղաքապետարանում կկայանա քննարկում, որի ընթացքում Լիդիա Կասպարյանը կներկայացնի իր ստեղծագործական ուղին և իր ընտանիքի պատմությունը։

 

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930