Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում. Կայա Կալաս

Ապրիլ 29,2025 22:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցադրումներին։

Վերջինս հետաքրքրվել էր, թե արդյոք «Ջեյհուն Բայրամովի հետ Կալասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»:

Կալասը նշել է նաև, որ Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը և հանդիսանում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը։

«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ իրենց գործողությունները համապատասխանեն ներպետական ​​և միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան պարտավորություններին: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների աճի առթիվ։ Այս համատեքստում ԵՄ-ն մշտապես կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ազատազրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս ուղերձները հրապարակայնորեն և երկկողմանի են փոխանցվել բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձր ներկայացուցչի/Փոխնախագահի մակարդակով»,- գրավոր հարցադրմանը պատասխանել է Կալասը։

Կալասը ողջունել է երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը և կոչ է արել նրանց պահպանել այդ թափը և ապահովել ամբողջ գործընթացի սահուն ավարտը։ Նա նշել է, որ ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

                                                   

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930