Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարմազանովը համարժեք պատասխան է տվել այն սադրանքներին եւ ստերին, որոնք ադրբեջանցիները Հայաստանի իշխանությունների թողտվությամբ եւ օժանդակությամբ տարածում են միջազգային հարթակներում». Աննա Մկրտչյան

Ապրիլ 29,2025 22:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության հրավիրած գիտաժողովում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթին՝ ասաց. «Պարոն Շարմազանովը ամեն ինչ արել եւ համարժեք պատասխան է տվել, որպեսզի այն սադրանքները եւ սուտը, որը այսօր ադրբեջանցիները նաեւ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ եւ օժանդակությամբ կարողանում են տարածել միջազգային հարթակներում, գոնե ռուսական հարթակում, որտեղ բազմաթիվ պետություններից հրավիրյալներ կային, որոնք հնարավորություն չունեն՝ խորանալու Հայաստանի ներքին կամ արտաքին քաղաքական հարցերի ռիսկերի, մարտահրավերների մեջ եւ ճշմարտությունը լսելու էին միայն այդ ամբիոնից, փորձել է ճշմարտությունը հասցնել նրանց:

Ադրբեջանցիները առիթից օգտվելով, որ Նիկոլի հետ պայմանավորված դավադիր պատերազմի արդյունքում կարողացել են պարտության մատնել Հայաստանի Հանրապետությանը, դավադիր պատերազմի արդյունքում Նիկոլի հետ պայմանավորվածությամբ սպանել են 5000 հայորդիների, 150 հազարից ավելի արցախցիների էթնիկ զտման եւ ցեղասպանության են ենթարկել, այս ամեն ինչից լկտիացած ադրբեջանցիները նաեւ Մոսկվայում են փորձել իրենց «ճշմարտությունը», ֆաշիստական դրսեւորումները առաջ տանել՝ ցույց տալով, գլուխ գովալով, իբր, տեսեք հայերին ոնց ենք հաղթել: Եվ պարոն Շարմազանովը, մեր պատվիրակությունը ամեն ինչ արել են՝ ցույց տալու, որ դավաճանական իշխանության ներկայացուցիչներն են նրանց թույլ են տվել Հայաստանի Հանրապետությանը ծնկի բերել, բայց դա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացին դրան համաձայն է: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ քաղաքացին հնարավորություն չունի արժանապատիվ ներկայանալու, որ ՀՀ քաղաքացուն ուզում են ուղղակի համոզել, որ եթե այսօր կրակում են Սյունիքում, նշանակում է, որ խաղաղությունն այդպիսի տեսք ունի»:

Աննա Մկրտչյանը անդրադարձավ նաեւ նրան, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոստովանել է, որ բանակին չկրակելու հրաման է տվել: «Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի պաշտպանությունն իրականացնող, միակ զինական գործառույթ ունեցող կառույցը զրկված է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու, իսկ զինվորը՝ ինքնապաշտպանվելու հնարավորությունից»,-ասաց նա:

Խոսելով Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության մասին՝ Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ դա ընդհանրապես դատավարական կամ իրավական գործընթացի հետ որեւէ կապ չունի, այնտեղ միջազգային իրավունքն ընդհանրապես գոյություն չունի: Իսկ այն միտքը, որ Հայաստանի իշխանությունների կողմից ոչ մի բան չի արվում, չափազանցություն չէ, ուղղակի իրականություն է: «Եվ այն, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը անդադար դիմում է Նիկոլին, արդեն նշանակում է, որ սրանք այստեղ ոչ մի բան չեն անում: Ավելին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե մենք պիտի հասկանանք՝ այդ գերիները հանցագործ ե՞ն, թե ոչ: Նա ըստ էության ասում էր՝ ի՞նչ տարբերություն ե՞ս եմ դատելու, թե՞ Ալիեւը»,-արձանագրեց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930