Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական «դատավարությունը»։
Նա և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքել են դատարանի կազմի գործողությունների դեմ, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։
Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։ Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Կարդացեք նաև