«Ազատություն» ռ/կ. Ապրիլի 28-ին մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, «Ազատությանը» հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Նշվում է, որ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
«Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն, և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն», – հայտնում են գերատեսչությունից:
Այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն 11-րդ մահն է բանտերում: