Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանից հետո, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է». Տիգրան Ավինյան

Ապրիլ 29,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արձագանքելով լրագրողների հարցին, որ Նոր Նորքի թաղապետը իրեն իրավունք է վերապահել Երեւան քաղաքի ավագանու անդամներին, մասնավորապես, Մեսրոպ Մանուկյանին, հայհոյել, վիրավորել, զանգահարել եւ սպառնալիքներ է հնչեցրել միայն այն բանի համար, որ վերջինները տեսանյութ են հրապարակել, որ մանկապարտեզներից մեկը լավ նորոգված չէ, ասաց. «Գիտե՞ք, երեք տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ: Եվ տարբեր դեպքերով մենք այդ ահազանգերի հետքերով գնացել ենք: Մոտավորապես հինգ տոկոս դեպքերում իրապես խնդիր է եղել:

Կոնկրետ այդ դեպքը, որ նկարագրվում է, մի մանկապարտեզի մասին է խոսքը, որ քաղաքապետարանը դեռեւս չի ընդունել: Այո, այնտեղ կան խնդիրներ, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը դեռեւս գումարն ամբողջությամբ չի վճարել: Եվ այդ խնդիրների լուծման ճանապարհը շինարարին, տեխհսկողին, մնացածին աշխատեցնելն է, ինչը անում է Երեւանի քաղաքապետարանը: Այդպես անելով՝ մենք երեք տարի բոլոր այն տարբեր հատվածներում շինարարության վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնումները շտկել ենք տվել: Երբեք այնպիսի դեպք չի եղել, որ մենք աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք ու դրա մասին բարձրաձայնումը իրականություն դուրս գա:

Հիմա եկեք հասկանանք: Քանի որ ենթադրում եմ, որ այդ աշխատելաոճը ամբողջական իր արդյունքը չի տալիս, այդտեղ ամեն ինչի մեջ շատ մեծ սուտ կա, շատ մեծ ստի չափաբաժին կա, երբ հասկանում ես, որ քաղաքապետարանը այդ աշխատանքը չի ընդունել ու ամեն անգամ գնում ես այն հատվածներում, որտեղ Երեւանի քաղաքապետարանը աշխատանքը դեռեւս չի ընդունել ու բարձրաձայնում ես այդ աշխատանքի խնդիրների մասին…

Բայց այն պահի դրությամբ, երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքների, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է տեղի տան, ու մի բան էլ մյուս կողմն ասի, մի բան էլ ավել ասի:

Ու սրանից հետո, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»:

Ի պատասխան, լրագրողները հիշեցրին, որ իր հայրը Opel-ի վարորդներին «համբալ» անվանեց, ու ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա դատական նիստերին չի ներկայանում: Այդ դեպքում նորմալ է՞ր: «Ձեր օրակարգերը, հարգելիներս, ես առաջարկում եմ, գնացեք եւ մեր ընդդիմադիր գործիչների հետ զարգացրեք: Պետք չի, որ իմ հետ ձեր օրակարգերը զարգացնեք»,-հակադարձեց Տիգրան Ավինյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930