Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակել լինել միասնական»

Ապրիլ 29,2025 18:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արցախից տեղահանվելուց հետո արցախցիների կողմից ստեղծված բազմաթիվ հասարակական կազմակերպությունների շարքում է նաև վերջերս ձևավորված «Աշան» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ Նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիրներն Արմեն Իշխանյանը, Հերմինե Ավագյանը, Վահագն Խաչատրյանը եւ Լենա Խաչատրյանն են։

Լենան պատմում է ՀԿ-ի նպատակների և առաջիկա ծրագրերի մասին.

-«Աշան» հիմնադրամը ստեղծվել է դեռևս տարիներ առաջ՝ ծննդով աշանեցի Դավիթ Իշխանյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի միջոցներով գյուղում բազմաթիվ ծրագրեր էին իրականացվում։ Մեր գյուղը տուն է եղել ոչ միայն աշանցիների, այլև Աշանի բարեկամների համար։ Տարբեր ժամանակներում, ովքեր այցելում էին Աշան, գերվում էին նրա հմայքով, առանձնահատուկ հյուրընկալությամբ։ Աշանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքն առիթ էր հանդիսանում, որ մարդիկ ներդրումներ անեն գյուղի զարգացման գործում։ Նման օրինակները շատ-շատ են․․․

Արցախից բռնատեղահանվելուց հետո համագյուղացիներով մտածեցինք ձեռնարկել մի այնպիսի քայլ, որ շարունակվի աշանցիների համախմբման գործընթացը, ու արդյունքում ծնվեց նոր ՀԿ ձևավորելու գաղափարը։

Նպատակը գյուղացիներին միավորված պահելն է։ Փորձելու ենք մեր շուրջը համախմբել Հայաստանում և Սփյուռքում բնակվող աշանցիներին ու գյուղի բարեկամներին՝ նախաձեռնելով տարբեր հետաքրքիր ու միավորող ծրագրեր։

Արցախում գրեթե բոլոր գյուղերն իրենց օրն ունեին։ Մարդիկ հանդիսավոր նշում էին, և այդ առիթը համախմբման ու հայրենասիրության յուրահատուկ դաս էր հիշեցնում։ Մեր գյուղի օրը հուլիսի 27-ն է։ Աշխատելու ենք չխախտել բարի ավանդույթը և գյուղովի նշել այն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930