Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի շինհրապարակից 32-ամյա տղամարդը 6-րդ հարկից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Ապրիլ 29,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վնասվածքներ է ստացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պոլիտրավմա ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Ս.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:10-ի սահմաններում նշված հասցեում «Պրոֆ Մոնոլիտ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելիս Սագիս Ս.-ն, չպահպանելով անվտանգության ապահովման կանոնները՝ բետոնամղիչ ավտոմեքենայի խողովակը կոտրվելու հետևանքով նշված հարկից վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930