Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների կառավարության համար Հայաստանն առանձնահատուկ գործընկերների ցանկում է. Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթեր

Ապրիլ 29,2025 20:11

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Մարզպետը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ և քանի որ Շիրակի մարզում ճանաչողական այցով առաջին անգամ է եղել՝ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է մարզի հնարավորություններն ու առավելությունները։ Շիրակի մարզպետի գնահատմամբ հյուսիսային Շիրակը մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում զարգանալու և ներդրումներ ներգրավելու մասով։

«Տիկին դեսպան, Շիրակի մարզը չնայած երկրաշարժից հետո արդյունաբերական մեծ ներուժը կորցրեց, սակայն  այժմ հաստատուն քայլեր է անում թեթև արդյունաբերության զարգացման, զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման առումով։ Այստեղ Կառավարությունը ևս աջակցում է և անում հնարավորը՝ համայնքների համաչափ զարգացման ու ապակենտրոնացման նպատակով։ Գյումրին ունի ենթակառուցվածքներ, որոնց նպատակային օգտագործումը կարող են լուրջ արդյունքների բերել մեզ»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ դեսպանին տեղեկացնելով, որ Կառավարության վերջին նիստով հաստատվել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», ինչը նոր հնարավորություն է Շիրակ օդանավակայանի համար ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով։

Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ Նիդերլանդների Կառավարության համար Հայաստանն առանձնահատուկ գործընկերների ցանկում է և ինքն անելու է հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, ապակենտրոնացված համագործակցության նոր հեռանկարներ նախանշելու և հաստատելու համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930