Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Ես ԱՆԻՖ հիմնադրամից, ԱՆԻՖ ՓԲԸ-ից երբեւէ աշխատավարձ չեմ ստացել, քրեական գործը թող ավարտվի, ամփոփվի, ես մանրամասն կանդրադառնամ»

Ապրիլ 29,2025 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության պաշտոնական բացման արարողության ժամանակ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե պետական բյուջեից մեծ գումարներ են հատկացվում ասֆալտապատման համար, սակայն հաջորդ տարի կրկին գումարներ են հատկացվում եւ նույն ասֆալտապատված հատվածներում փոսալցումներ են իրականացվում, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Որտե՞ղ: Հիմա մեկնաբանեմ: Երեւան քաղաքի ճանապարհների երկարությունը դուք գիտե՞ք, թե ինչքան է: Մենք նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երեւան քաղաքում եւ այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել: Խնդրում եմ, ինձ տարեք, ցույց տվեք այդ 50 կմ ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերի վերաբերյալ խնդիրները:

Այսպես ասեմ, հարգելիներս: Այո, նաեւ առատ անձրեւներով պայմանավորված,  ամեն տարի Երեւան քաղաքում տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի վատթարանում է, նաեւ ենթակառուցվածքով՝ մաշվող  ջրի խողովակներով ու կոյուղիներով է վատթարանում: Եվ այո, Երեւանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս: Փոսալցման աշխատանքները մենք մեկ ամիս հետո ամբողջ քաղաքով կանենք, կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով  կվերադառնանք: Բայց ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել: Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունեինք, շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ունեինք անելու: Այս տարի ծավալներն էլի կան, բայց նույնը չեն: Հաջորդ տարի ավելի քիչ է լինելու, մյուս տարի՝ էլ ավելի քիչ է լինելու»:

Հարցին, թե ամեն անգամ ձյունից կամ անձրեւից հետո, ինչը օրեր առաջ էլ տեսանք, Երեւանը քաոսի է վերածվում: Ինչո՞ւ այս հարցը չի կարգավորվում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Կներեք, բայց Երեւանի քաղաքապետարանը ամեն անգամ կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակներում մեծ գործիքակազմ չունի: Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել. անձրեւների քանակը Երեւան քաղաքում ավելանում է եւ ավելանալու է: Դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայական փոփոխությամբ: Այսինքն, ամեն տարի մենք ունենալու ենք ավելի շատ անձրեւ»,-ասաց քաղաքապետը եւ անսպասելի արագ հեռացավ՝ ամենայն հավանականությամբ նյարդայնանալով ԱՆԻՖ հիմնադրամի հետ կապ ունենալու մասին հարցից:

Բայց, այնուամենայնիվ շատ հակիրճ հայտարարեց. «Ես ԱՆԻՖ հիմնադրամից, ԱՆԻՖ ՓԲԸ-ից երբեւէ աշխատավարձ չեմ ստացել: ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն կանդրադառնամ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930