Civilnet. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին հանդիպել է «Հայկական Համալսարան» ոչ ֆորմալ կրթական հարթակի ունկնդիրների և դասախոսների հետ։ Նա խոսել է Արցախյան երեք պատերազմներում՝ 1991-1994, 2016 և 2020 թվականներին, Հայաստանի ունեցած առավելությունների և հետագայում դրանք կորցնելուց հետո պարտության մասին։
Քոչարյանը նաև պնդել է, թե USAID-ը ֆինանսավորել է Հոլիվուդյան աստղերի՝ Ուկրաինա այցելությունը։
«Նույնիսկ վերջերս մի շշմելու բան եղավ, երբ պարզվեց, որ Հոլիվուդյան աստղերը հերթով, որ գնում էին Ուկրաինա, այսպես ասենք, վճարովի հուզվելու համար, սա մի շշմելու բան է, բայց սա փաստ է»,- ասել է Քոչարյանը։
Դերասաններ Բեն Սթիլերը, Շոն Փենը, Անջելինա Ջոլին, Օրլանդո Բլումը հերքել են լուրը՝ նշելով, որ այցելությունն իրականացվել է սեփական միջոցների հաշվին։
Կարդացեք նաև
Թեմային անդրադարձել են նաև միջազգային լրատվականները, ինչպես, օրինակ, BBC-ն, Forbes-ը, Ռոյթերսը և այլն՝ հերքելով տարածված լուրը։
USAID-ն, որի դեմ Ռոբերտ Քոչարյանն այսօր քարոզում է, ակտիվորեն գործել է հենց իր նախագահության տարիներին՝ միլիոնավոր դոլարներ ներդնելով Հայաստանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: