Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկուհին պետք է լինի նաեւ տաղանդավոր. «Միսս աշխարհ-2025» -ի Հայաստանի մասնակից

Ապրիլ 29,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եռամյա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կկայանա մայիսի 7- 31-ը՝ Հնդկաստանի Թելանգանա նահանգում։ Մրցույթին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրը ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը (լուսանկարում

«Միսս աշխարհ» մրցույթի Հայաստանի մասնակից Ադրինե Աճեմյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, երգում է, 12 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով:

«Կարծում եմ, որ ամենակարեւոր ուղերձն այն է, որ գեղեցկուհին պետք է լինի նաեւ տաղանդավոր, որովհետեւ մրցույթը չի սահմանափակվում միայն մասնակցի արտաքին տեսքով»,-ասաց նա:

«Միսս Երեւան Փրոդաքշնի» տնօրեն Արմինե Մուրադյանն էլ հավելեց, որ «Միսս աշխարհ» մրցույթում տարբեր փուլեր են լինելու՝ տաղանդի, երգի, պարի, իսկ Ադրինեն մասնակցելու է գրեթե բոլոր փուլերին: Նրա ձեւակերպմամբ, նման մրցույթներում որեւէ տեղ զբաղեցնելը պատիվ է ցանկացած երկրի համար:

«Միսս Հայաստան -1998», «Միսս ԱՊՀ -1999» Գոհար Հարությունյանն ասաց, որ «Միսս Երեւան Փրոդաքշնը» վերցրել է էստաֆետն իր ձեռքը եւ բավական կարեւոր աշխատանք է տանում՝ գեղեցկության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, դրա համար էլ ինքը եւ գեղեցկության մրցույթներում հաղթած գեղեցկուհիները պատրաստ են աջակցելու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Միսս Երեւանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930