«Վահե Գրիգորյանին հավատալ պետք չէ»,-հիշեցմանը նշեցիք` ՍԴ-ն խախտել է օրենքը, որ բանավոր ընթացակարգով չի քննել հարցը, մինչդեռ ՍԴ զեկուցող դատավոր Վահե Գրիգորյանը նշել էր, որ «գործի հնչեղությունն ինքնին անհրաժեշտաբար դատարանին չի պարտադրում գործը բանավոր ընթացակարգով քննելու», մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ դիմած ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
Այնուհետև հորդորեց՝ Դավիթ Հարությունյանին ևս հավատալ պետք չէ, այլ պետք է հանգել սեփական եզրակացության․ «Այո, Վահե Գրիգորյանն ասաց, որ գործի հանրային հնչեղությունը հիմք չէ, օրենքը չի պարտադրում, որ գործը լսվի բանավոր ընթացակարգով։ Վահե Գրիգորյանը, վստահ եմ, դա գիտի, ուղղակի հույս ուներ, որ մենք չէինք բացի օրենքը»։
Դավիթ Հարությունյանը մեջբերեց օրենքի դրույթը և նշեց․ «68-րդ հոդվածը վերաբերում է այն գործերի քննությանը, որոնք վերաբերում են պատգամավորների դիմումին։ 7-րդ մասում նշված է՝ սույն հոդվածում նշված գործերը ՍԴ-ն քննում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը ՍԴ-ի գնահատմամբ՝ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն։ Եզրակացությունը կարող եք ինքներդ անել՝ առանձնապես իրավունքի բնագավառում գիտելիքներ չեն պահանջվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ