Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
Ինչպես հայտնել էինք՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դուրս է հանվել դատական նիստերի դահլիճից՝ քննչական գործողությունների շրջանակում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: