Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

Ապրիլ 29,2025 16:18

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով:

Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Փոխնախարարը նշել է, որ «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին եւ ենթադրում է արգելելու, սահմանափակելու կառավարման կարգավիճակ: Նմանատիպ ինստիտուցիոնալ միավորներն աշխարհում կոչվում են հնագիտական վայր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջինների կառավարման եւ պահպանության կարգավիճակից:

Ինչ վերաբերում է «հնավայր» բառին, ապա այն համապատասխան բառարանում սահմանված է որպես հնությունների՝ հին հուշարձանների, ինչպես նաեւ հնագիտական պեղումների վայր:

Փաթեթով առաջարկվող այլ փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է վերացնել օրենքներում առկա հակասությունները:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930