Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք». արդարադատության նախարարի հրամանով Հայկ Սանոյանն ազատվել ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

Ապրիլ 29,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայկ Սանոյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։

Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։

Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քեզ հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։

Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, որպիսի կարգավիճակը, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է և կստանա արժանի իրավական գնահատական։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930