Լրահոս
Օրվա լրահոսը

Չօգտագործելով «ցեղասպանություն» բառը՝ ձախողում եք պատմական արդարություն ապահովելը. նամակ Թրամփին

Ապրիլ 29,2025 14:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կալիֆորնիայի հայկական օրենսդրական կոմիտեի հիմնադրամի նամակը ԱՄՆ նախագահին

Հարգարժան Դոնալդ Ջ. Թրամփ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ

Հարգելի պարոն նախագահ,

Կալիֆորնիայի հայկական օրենսդրական կոմիտեի հիմնադրամը ցանկանում է անդրադառնալ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ձեր հայտարարության մեջ բացակայում էր «ցեղասպանություն» բառը:

Հայերի համար «ցեղասպանություն» բառի օգտագործումը չափազանց կարևոր է՝ ընդունելու այն ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել 1.5 միլիոնից ավելի հայերի համակարգված ոչնչացման հետևանքով: Ձեր կողմից «Մեծ Եղեռն» եզրույթի օգտագործումը նույնը չէ, ինչ այն ընդունելը, որ սա ցեղասպանություն էր: 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունները կատարվել են օսմանյան թուրքերի կողմից, իսկ ներկայում հայերի դեմ կատարվող ոճրագործությունները կրկին իրականացվում են թուրքերի և ադրբեջանցիների կողմից: Նրանք, ովքեր ոճրագործություններ են իրականացրել հայերի դեմ անցյալում և ներկայում, նույն մարդիկ են, ովքեր այսօր ժխտում են Ցեղասպանությունը: Ցեղասպանությունը հայերի զանգվածային սպանությունների և տեղահանությունների հիմնավոր սահմանումն է: Չօգտագործելով «ցեղասպանություն» բառը՝ Դուք ձախողում եք պատմական արդարություն ապահովելը:

Կալիֆորնիան ԱՄՆ-ում հայ ամերիկացիների ամենամեծ թվով բնակավայրն է: Անցած շաբաթ մենք կանգնեցինք երկկուսակցական սենատորների և ասամբլեայի անդամների կողքին՝ ընդունելու և հիշելու Հայոց ցեղասպանությունը: Ինչպես Կալիֆորնիայի և այլ 50 նահանգների ու ավելի քան 35 երկրների պարագայում, մենք հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և արժանի է հիշատակման:

Մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանության տառապանքը՝ վերահաստատելու համար մեր հավաքական պարտավորությունը՝ դեմ կանգնելու ապագա էթնիկ զտումներին և ցեղասպանություններին, և խնդրում ենք, որ Դուք նույնպես անեք դա:

Ջոն Հարաբեդյան, Սաշա Ռենե Փերեզ, Ջեսիկա Կալոզա, Նիք Շուլց, Դեյվիդ Տանգիպա

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930