Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԻՆԱՊԱՀԻ հատուցումներն աճել են 46 տոկոսով․ միջոցները նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանիշային վճարներից են»․ Կարինե Սարգսյան

Ապրիլ 29,2025 13:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԶԻՆԱՊԱՀԻ հատուցումներն աճել են 46 տոկոսով»,- ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2024թ․ տարեկան և 2025թ․1-ին եռամսյակի հաշվետվությունները։

Նա նշեց՝ 2017-2025-ի առաջին եռամսյակի դրությամբ հիմնադրամը հատուցում է տրամադրել 5491 շահառուների և նրանց ընտանիքների մոտ 14 հազար անդամների․ «2024-ի ավարտի դրությամբ ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով և միայն 9 դեպք ենք արձանագրել 2025-ի առաջին եռամսյակին, որը բավականին փոքր թիվ է։ 2024-ի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 147 դեպք, և դրանք հիմնականում Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։

Մենք հատուցման գումարներ ենք վճարել 113,6 միլիարդ դրամի չափով՝ 2017-ից ի վեր։ Մինչ օրս ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որից 197 միլիարդ դրամը պարտադիր դրոշմանիշային վճարներից է՝ այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանիշային վճարներից։ 28 միլիարդն ակտիվների կառավարումից է, որը բավականին լավ ցուցանիշ է։ 13 միլիարդը մեր նվիրատուներից ենք ստացել, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում։

Եկամուտները աճել են 11 տոկոսով, ներկայումս ԶԻՆԱՊԱՀ-ն ունի ճկուն ու կայուն ֆինանսական կառուցվածք։ Եկամուտների հիմնական հոսքն ապահովում են հաստատուն աճող պարտադիր դրոշմանիշային վճարները, ինչպես նաև ակտիվների կառավարման եկամուտը։ ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտներն աճել են 57 տոկոսով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել