Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գլխավոր տեսլականը ապահով, հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի կառուցումն է, որն էլ ճանապարհ կբացի նաև Արցախին առնչվող տեսլականի ապահովման համար. Արտակ Բեգլարյան

Ապրիլ 29,2025 13:23

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին հնարավորություն ունեցա կարևոր հանդիպումներ ունենալու ամերիկահայ համայնքի տարբեր խմբերի հետ:

Ապրիլի 26-ին ելույթ ունեցա Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում՝ Հարթֆորդում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ Չիկագոյում։

Երկու միջոցառումների ժամանակ ավելի քան 400 անձի ներկայացրեցի Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, մեր ընթացիկ իրավիճակը և ապագայի համար անհրաժեշտ քայլերը։

Մասնավորապես, խոսեցի այն յոթ ռազմավարական նպատակների մասին, որոնք կարևոր եմ համարում Արցախ վերադարձի մեր տեսլականին հասնելու համար՝ օգտագործելով անգլերեն «PERSIST» (համառել) հապավումը՝

1. Պահել մեր ժողովրդին Մայր Հայաստանում՝ արժանապատիվ և կայուն պայմաններով.

2. Պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը և մասնավոր ու հանրային սեփականությունը Ադրբեջանի ոտնձգություններից.

3. Փաստագրել մեր դեմ իրականացված հանցագործությունները և ամրագրել մեր իրավունքները բոլոր հնարավոր ատյաններում.

4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն.

5. Նախաձեռնել արդարադատության ապահովման գործընթացներ և դրանով նաև կանխել նոր ոճրագործությունների կատարումը.

6. Վերացնել ադրբեջանական հայատյացության պետական քաղաքականությունն ու համակարգը.

7. Վերադարձնել ադրբեջանական բանտերում տառապող հայ գերիներին։

Ելույթներիս մեջ ընդգծել եմ, որ մեր գլխավոր տեսլականը ապահով, հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի կառուցումն է, որն էլ ճանապարհ կբացի նաև Արցախին առնչվող տեսլականի ապահովման համար:

Իմ խոսքի ավարտին կոչ արեցի բոլոր ներկաներին պատրաստ լինել հետևողական և երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների և մեր ժողովրդի ապագայի։

Շնորհակալ եմ Կոնեկտիկուտի հայկական համայնքին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյսի մասնաճյուղին՝ այս կարևոր միջոցառումները կազմակերպելու և մեր ձայնը բարձրացնելու համար։

Հ.Գ. Այժմ Վաշինգտոնում եմ, որպեսզի վաղը մասնակցեմ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներին և, որպես հիմնական զեկուցողներից մեկը, ներկայացնեմ Ադրբեջանի կողմից մեր իրավունքների խախտումները: Ահա այդ միջոցառման հղումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930