Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԻՆԱՊԱՀ-ը տարեկան 4 միլիարդ դրամ ավել գումար է վճարելու մեր շահառուներին»․ Իրինա Սեյլանյան

Ապրիլ 29,2025 12:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024-ի սկզբին ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց վերանայել և ինդեքսավորել մեր շահառուների հատուցման ամսական գումարները՝ բարձրացնելով այն 26 տոկոսով։ Արդյունքում ԶԻՆԱՊԱՀ-ը տարեկան 4 միլիարդ դրամ ավել գումար է վճարելու մեր շահառուներին»,- ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը։

Նա հայտնեց, որ իրականացվել է ԶԻՆԱՊԱՀԻ գործունեության կարգավորման օրենսդրական փոփոխություն՝ համաձայն որի ԶԻՆԱՊԱՀԻ այն շահառուները, որոնց զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոխվել է, շարունակելու են ստանալ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը։

Իրինա Սեյլանյանը նաև տեղեկացրեց․ «2024-ի սեպտեմբերին կյանքի կոչվեց ևս մեկ աջակցության ծրագիր․ Խորհուրդը որոշում կայացրեց շահառուների՝ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաներին լրացուցիչ օգնություն տրամադրել։ Այն ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, ի լրումն իրենց կողմից ստացվող հատուցումների կստանան ամսական 50․000-ական դրամ»։

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև գլխավոր գործադիր տնօրենի 2024թ․ տարեկան և 2025թ․1-ին եռամսյակի հաշվետվությունները, ներկայացվեց «Հիշում ենք» զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և այլն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել