Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական վթար Գյումրու կենտրոնում. կա մեկ զոհ

Ապրիլ 29,2025 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ Գյումրու ամենակենտրոնական հատվածներից մեկում` Գարեգին Նժդեհ փողոցում` Շիրակի մարզպետարանի ու մարզային ոստիկանության շենքերի մոտակայքում գտնվող խաչմերուկում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի մեքենան կողաշրջվել է։

Կա մեկ զոհ՝ «Ford Transit»֊ի 34-ամյա վարորդն է։ 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց։


Ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի կապակցույամբ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է.

«Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930