Լրահոս
Օրվա լրահոսը

Ալինա Գրիգորյան. Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս. «Հրապարակ»

Ապրիլ 29,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շաբաթ օրը լրագրող, խմբագիր Արամ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետի կնոջ մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ նա սպառնացել է Եռաբլուրում հուղարկավորված Վահագն Խաչատրյանի եւ Էրիկ Գեւորգյանի ծնողներին:

Գեւորգյանը, մասնավորապես, գրել է. «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով Աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմա ա։ Սրան տեսնում են Գեւորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես՝ Վահագնի մայրը, ում որդու շիրիմը հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։ Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրը սրա հետեւից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հերսոտում, գալիս հարձակվում ա այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը»»…

Իշխանական շրջանակները հերքում էին՝ նման բան տեղի չի ունեցել, Աննա Հակոբյանը չի սպառնացել զոհվածի ծնողներին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ միջադեպի մասնակիցներից: Մեծ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել Վահագն Խաչատրյանի մոր` Ալինա Գրիգորյանի հետ: Զոհվածի մայրը զրույցում հաստատեց տեղի ունեցածը: Հարցին` իսկապե՞ս նման միջադեպ տեղի է ունեցել, Աննա Հակոբյանը սպառնացե՞լ է Ձեզ, զրուցակիցն ասաց. «Հիմա աշխատանքի եմ, չեմ կարող երկար զրուցել, բայց կարող եմ ասել, որ միանշանակ տարածված տեղեկությունն իրական է: Այո, նա այդ խոսքերն ամուսնուս է ասել, բայց ամենավատը մեր հանդեպ արդեն արել են: Տղայիս են սպանել, էլ ի՞նչ կարող են անել»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքն ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել է միայն 5 ամիս անց՝ հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ապրեն վշտակեզ ծնողները, որ կարողացել են իրենց տիրապետել եվ ֆիզիկական հաշվեհարդար չտեսնել։Հասնում էր , իհարկե։ Այ , ստոիկյան ինքնատիրապետում։ Էլ չէին ազատվի դրա ձեռքից։ Թե, ասա, ու՞ր ես ամեն տեղ խցկվում , այ անկիրթ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930