Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության». «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2025 10:21

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ: Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից, Ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք է բերել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից. 50 աթոռ և 8 սեղան՝ ընդհանուր 3 մլն 381 հազար դրամ արժեքով։

Ստացվում է, որ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ ԱԺ սրճարանի տարածքում այս պահին տեղադրված է ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները:

Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930