Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ». Հասմիկ Հակոբյան

Ապրիլ 28,2025 23:30

«Ողջ մամուլն այսօր լցված էր պատգամավորներին ուղղված վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսելու առաջարկ անող նամակների թեմայով։

Գիտե՞ն արդյոք այս նախաձեռնության հեղինակները, որ իմփիչմենթը ձախողելու է։ Միանշանակ՝ ԱՅՈ։ Քանի որ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունն ունի 34 պատգամավոր, այդ թվում՝ տևական ժամանակ անհետ կորած Մարտուն Գրիգորյանը։

Ուրեմն ինչո՞ւ են իրենց ընդդիմադիր դաշտում դիրքավորած խորհրդարանական 2 ֆրակցիաներին փաստի առաջ կանգնեցնում։

Բանն այն է, որ մեկ տարի հետո ընտրություններ են, սա ընդամենը քարոզչական արշավ է՝ ուղղված սեփական ներկայությունն ապահովելուն և առաջիկա ընտրություններին ընդդիմադիր դաշտում հավակնություն ցույց տալուն՝ դառնալու առաջին ընդդիմադիրը։

Ինչպես տեսնում եք` սա իրենց կինոն է, մենք չմտնենք «մատի ու մատանու արանքը»։ Թող իրարից ձայներ խլեն, իրար մեջ պայքարեն՝ 2-րդ, 3-րդ, թե 10-րդ տեղը զբաղեցնելու համար։

Չստացված իմփիչմենթի գործընթացից հետո մեզ կմնա միայն «լակմուսի թղթի» էֆեկտով մի պարզ արձանագրում՝ Հայաստանում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930